
ԻՆԺԳԱՐԱՆՏ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն «ԻՆԺԳԱՐԱՆՏ» ՍՊ ընկերությունը շինարարական կազմակերպություն է, որն ստեղծվել է 2001 թվականի հուլիսի 6-ին` «Երևանի տնաշինական կոմբինատ» ՓԲԸ 4-րդ դուստր ձեռնարկության ադմինիստրատիվ և ինժիներատեխնիկական աշխատակազմի բազայի հիման վրա: Ընկերության տնօրենը և շինարարական աշխատանքների ղեկավարը տեխնիկական գիտությունների թեկնածու, ինժեներ-շինարար Էդվարդ Ծերունի Վարդանյանն է, որն իր կյանքի ողջ ընթացքում զբաղվել է շինարարական բազմաբնույթ աշխատանքների կազմակերպմամբ և ղեկավարմամբ` շարունակաբար զարգացնելով և արդիականացնելով իր շինարարական գիտելիքները:
Ընկերությունն իր գոյության ընթացքում իրականացրել և շահագործման է հանձնել բազմաթիվ միջին և խոշոր շինարարական նախագծեր: Մասնավորապես, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա 36/7 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում (առևտրային նախագիծ), Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամաս 18 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում (առևտրային նախագիծ), Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամաս 25/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում (առևտրային նախագիծ), Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոց 19 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում (ՀՀ Կառավարության պատվեր` Ադրբեջանից բռնագաղթված փախստական ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագիր), Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոց 27ա հասցեում ՀՀ ՊԵԿ Շենգավիթի ՀՏ շենքի վերակառուցում և նոր մասնաշենքի կառուցում (ՀՀ ՊԵԿ պատվեր), Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոց 37 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում (Երևանի քաղաքապետարանի պատվեր` Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիր), Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոց 45 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում (Երևանի քաղաքապետարանի պատվեր` Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիր), Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոց 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում (Երևանի քաղաքապետարանի պատվեր` Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիր), Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 14-րդ փողոց 42 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում (ՀՀ ՊՆ պատվեր` զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանով ապահովման ծրագիր), Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան փողոց 3 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում (Երևանի քաղաքապետարանի պատվեր` Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիր), Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոց 1/2 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում (առևտրային նախագիծ), և այլն:
+374 (12) (91) (98) 403270
հասցե` 0038 ՀՀ, Երևան, Շինարարների 6/1, 120
Լիցենզիա` թիվ 11300, տրված 23.10.2007 թվականին, անժամկետ
engguarant@gmail.com© 2024 ENGGUARANT LLC